Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ կապված նրա հետ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս Ֆրանսիային մեղադրել է Հարավային Կովկասում Հայաստանին նոր պատերազմի հրահելու մեջ։
«Մեզ բոլորովին չի զարմացնում Ադրբեջանի կողմից Ֆրանսիայի գործողություններին նման կոշտ գնահատականը»,- նշել է դիվանագետը։ «Կարծում եմ, որ և Բաքվում և մի և շարք այլ կետերում բավականին հոգնել են Փարիզի աներեսությունից, որն անհաջող փորձում է վերականգնել իր քաղաքական հեղինակությունը Հարավային Կովկասում, որը բավականին խարխլված է աշխարհի այլ մասերում և այլ մայրցամաքներում»: