Ջեյհուն Բայրամովը Լեո Դոքերթիի հետ քննարկել է միջազգային անվտանգության հարցեր
Ջեյհուն Բայրամովը Լեո Դոքերթիի հետ քննարկել է միջազգային անվտանգության հարցեր
22:05     22 11 2023    
Նոյեմբերի 22-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակի խորհրդարանական կապերի գծով պետքարտուղարի տեղակալ և Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային անվտանգության հարցերի շուրջ։

Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Մեծ Բրիտանիայի հետ բազմավեկտոր հարաբերություններին, անդրադարձել է անվտանգության, քաղաքական, տնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում երկու երկրների միջև առկա գործընկերության հետագա ամրապնդման հնարավորություններին և նշել համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու համար քաղաքական երկխոսության ակտիվացման կարևորությունը:
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Դոքերթի  


Լրահոս