ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում կալանավորված հայազգի անձանց
  ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում կալանավորված հայազգի անձանց
16:27     22 11 2023    
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են Ադրբեջանում կալանավորված հայազգի անձանց, ինչպես նաև Հայաստանում կալանավորված ադրբեջանցիներին»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Նախչըվանում կայացած սեմինարի ժամանակ լրագրողներին ասել է Ադրբեջանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոիչը։

Նա նշել է, որ այս այցելությունների ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները հետաքրքրվել են կալանավորների պահման պայմաններով և նրանց նկատմամբ վերաբերմունքով.

«ԿԽՄԿ-ն նաև ստուգում է, թե արդյոք պայմաններ ստեղծվե՞լ են, որպեսզի վերջիններս կարողանան կապ հաստատել իրենց ընտանիքների հետ։ Երբ մենք, որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտե, այցելում ենք նրանց, այս գործունեության արդյունքում բոլոր տեղեկությունները, հարցերը փոխանցվում և քննարկվում են միայն երկկողմանի գաղտնի ձևով՝ համապատասխան կառույցների հետ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այս հարցերը պարբերաբար քննարկում է երկու կողմերի հետ՝ և՛ ադրբեջանական, և՛ հայկական։ Այցելություններն իրականացվել են հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին»,-ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. ԿԽՄԿ   Ադրբեջան  


Լրահոս