Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս խոչընդոտներ չկան. Իլհամ Ալիև
 Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս խոչընդոտներ չկան.  Իլհամ Ալիև
15:27     22 11 2023    
Նոյեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակի խորհրդարանական կապերի գծով պետքարտուղարի տեղակալ, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը երկար տարիներ բեղմնավոր համագործակցում է BP-ի հետ, և այդ համագործակցությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա։ Երկրի ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է, որ Ադրբեջանում կատարված ներդրումները վկայում են մեր երկրի նկատմամբ վստահության մասին։ Իլհամ Ալիևը նաև ընդգծել է, որ Ադրբեջանում BP-ի աշխատանքի մեկնարկը կարևոր դեր է խաղացել երկրի տնտեսական զարգացման և ներդրումային նախագծերի իրականացման գործում։ Երկրի ղեկավարը նշել է, որ BP-ի հետ համագործակցությունն այժմ նոր փուլ է թևակոխում էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում, ինչը հիանալի օրինակ է տարածաշրջանի համար։

Անդրադառնալով Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև քաղաքական կապերի բարձր մակարդակին՝ նախագահը ևս մեկ անգամ նշել է Լեո Դոքերթիի այցի կարևորությունը երկկողմ կապերի զարգացմանն առնչվող հարցերի շուրջ մտքերի փոխանակման տեսանկյունից։

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում Ադրբեջանը լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունը։ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս խոչընդոտներ չկան, և ընդգծել, որ մեր երկիրը աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության՝ խաղաղության պայմանագիր կնքելու և երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։

Հյուրն իր հերթին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել այս գործընթացին։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս