Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ «Օգնել խաղաղության պահպանմանը ընդհանուր համագործակցության միջոցով» թեմայով բաց բանավեճում։
Դեսպանը նշել է, որ այն ուժերը, որոնք խուսափում են դատապարտել՝ Հայաստանի զինված ուժերի կողմից ավելի քան 30 տարվա օկուպացիայի ընթացքում կատարված ծանր հանցագործությունները, դեռ անտարբեր են մոտ 4 հազար անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի նկատմամբ։
Մշտական ներկայացուցիչը պատմել է Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ նախագծերի մասին, որը, չնայած զինված հակամարտությանը և դրա ավերիչ հետևանքներին, շարունակում է իր ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղության և զարգացման համար։