ԱՄՆ Սենատի ընդունած ակտը երկակի չափանիշների վառ օրինակ է - Միլլի Մեջլիսի հայտարարությունը
 ԱՄՆ Սենատի ընդունած ակտը երկակի չափանիշների վառ օրինակ է -  Միլլի Մեջլիսի հայտարարությունը
15:51     21 11 2023    
Միլլի Մեջլիսում ստեղծված հանձնաժողովը հայտարարություն է պատրաստել ԱՄՆ-ի դեմ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, հայտարարությունն ընթերցել է պատգամավոր Քյամիլա Վելիևան։

Հայտարարության մեջ ասվում է.

«Միլլի Մեջլիսը վճռականորեն մերժում է ԱՄՆ Սենատում Ադրբեջանի դեմ ընդունված ակտը և այն համարում լուրջ հարված երկու երկրների հարաբերություններին։ Սա լուրջ խոչընդոտ է ստեղծում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերի համար: ԱՄՆ Սենատի ընդունած ակտը երկակի ստանդարտների և ընտրովի մոտեցման վառ օրինակ է։ Երբ Հայաստանն ընդլայնեց իր օկուպացիան Ադրբեջանի դեմ, իրականացվեց Խոջալուի ցեղասպանությունը և ադրբեջանական բնակչության ջարդերը, Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, չփորձեց կանխել այդ գործողությունները, այլ ընդհակառակը, Ադրբեջանի դեմ կիրառեց 907-րդ բանաձևը: Արդյունքում, ԱՄՆ ֆինանսական աջակցությունը օգնեց Հայաստանին օկուպացնել ադրբեջանական հողերը։

ԱՄՆ-ն աջակցել են Ադրբեջանի տարածքում ստեղծված անջատողական ռեժիմին։ ԱՄՆ-ի ներկայիս գործողությունները՝ որպես միջնորդ, հանգեցրել են Ադրբեջանում նրա հեղինակության կորստի։ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին լիովին ձախողվել է։ Այս առումով պետք է հատուկ նշել նրա քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը ևս մեկ անգամ հայտարարում է, որ Ադրբեջանը՝ հենվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, միշտ վճռականորեն կարձագանքի բոլոր բացասական քայլերին»։

Քննարկումներից հետո հայտարարությունը դրվել է քվեարկության և ընդունվել:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ-Սենատ   Հայաստան  


Լրահոս