Հայաստանի ընդգրկումն ական արտադրող երկրների ցանկում՝ ապացուցում է Ադրբեջանի պնդումների հիմնավորվածությունը
 Հայաստանի ընդգրկումն ական արտադրող երկրների ցանկում՝ ապացուցում է Ադրբեջանի պնդումների հիմնավորվածությունը
14:28     21 11 2023    
Landmine Monitor 2023-ը Հայաստանը ներառել է հակահետևակային ականներ արտադրող երկրների ցանկում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Չնայած Հայաստանի ժխտմանը, հենց այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի տարածքում ականների տեղափոխման և տեղադրման հարցում՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջների հիմնավորվածությունը։

Տեխնիկական հետազոտությունների միջոցով ազատագրված տարածքներ մուտք գործելուց հետո պարզվեց, որ Հայաստանը ևս միլիոնավոր ականներ է տեղադրել Ադրբեջանի այն ժամանակվա օկուպացված հողերում։ Արդյունքում 2020 թվականի նոյեմբերից ավելի քան 340 ադրբեջանցիներ դարձել են ականների վրա պայթյունի զոհ»,- գրել է Հ.Հաջիևը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս