Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Չնայած Հայաստանի ժխտմանը, հենց այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի տարածքում ականների տեղափոխման և տեղադրման հարցում՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջների հիմնավորվածությունը։
Տեխնիկական հետազոտությունների միջոցով ազատագրված տարածքներ մուտք գործելուց հետո պարզվեց, որ Հայաստանը ևս միլիոնավոր ականներ է տեղադրել Ադրբեջանի այն ժամանակվա օկուպացված հողերում։ Արդյունքում 2020 թվականի նոյեմբերից ավելի քան 340 ադրբեջանցիներ դարձել են ականների վրա պայթյունի զոհ»,- գրել է Հ.Հաջիևը։
Zinvor.info