Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, Բաքվում՝ «Ապագաղութացում. կանանց իրավունքների և հնարավորությյունների ընդլայնում» թեմայով միջազգային համաժողովում լրագրողներին ասել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական- Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով, Հայաստանը առաջ է քաշել «Աշխարհի խաչմերուկի» հայեցակարգը։
«Սա այդ երկրի սեփական որոշումն է, բայց այն ունի ուտոպիստական բնույթ։ Վերջին երեք տարիներին մենք բանակցել ենք, բայց արդյունք չի եղել։ Ուստի Հայաստանը պետք է քննարկի ու մտածի, թե որքանով է դա արդյունավետ։ Ադրբեջանն ուներ նաև պլան Բ: Այս ծրագիրը Իրանի տարածքով տրանսպորտային կապեր հաստատելն է: Իրանի և Ադրբեջանի միջև արդեն ստորագրվել են միջկառավարական փաստաթղթեր։ Մյուս կողմից՝ շարունակվում է մեր համագործակցությունը եղբայրական Թուրքիայի հետ՝ Կարս-Իգդիր երկաթուղու կառուցման հարցում։ Այսպիսով, մեր տարածաշրջանի շուրջ օղակաձև երկաթուղային գիծ կկառուցվի։ Սակայն Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում ոչ մի քայլ չի ձեռնարկել այս գիծը կառուցելու համար։ Միջին միջանցքը նոր իրողություններ է բացում»,- ասել է նա։
Zinvor.info