Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին հայտարարել է՝ ԱՀ նախագահի օգնական- Հիքմեթ Հաջիևը։
Նա նշել է, որ այս իրավիճակը տարածաշրջանում ստեղծվել է՝ Հայաստանի օկուպացիայի և ագրեսիայի քաղաքականության արդյունքում։
«Եղբայրական Թուրքիայի եզրակացությունը միշտ եղել է այն, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, եթե Հայաստանը դադարեցնի ադրբեջանական հողերի օկուպացիան, հրաժարվի տարածքային հավակնություններից և՛ Թուրքիային, և՛ Ադրբեջանին, և, ի վերջո, հանդես գա տարածաշրջանում դրական օրակարգով։ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ աջակցել են հարաբերությունների կարգավորմանը և մշտապես դրական ուղերձներ են հղել Հայաստանին։ Իհարկե, Հայաստանը, գնահատելով տարածաշրջանի ներուժը, պետք է ելնի տարածաշրջանային խնդիրների լուծման մոտեցումից»,- նշել է Հիքմեթ Հաջիևը։
Zinvor.info