«Ես բազմիցս խոսել եմ այդ մասին և երևի չեմ կարծում, որ ավելորդ է կրկնել։ Քաղաքականության մասին հնարավորինս արդյունավետ խոսելու համար պետք է կարողանալ հնարավորինս զերծ մնալ համակրանքներից և հակակրանքներից: Մենք բոլորս մարդիկ ենք, և, իհարկե, բոլորս էլ ունենք մեր համակրանքն ու հակակրանքը, հակումները, նախապատվությունները և այլն և այլն, որոնք ձևավորվում են բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների արդյունքում»։