Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտնում են հայկական լրատվամիջոցները։
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մասնավորապես գրել է. «Պետական ցանկացած որոշման հիմքում պետք է լինի հայրենիքի շահն ու այդ որոշման արդյունքների և հետևանքների մանրակրկիտ հաշվարկը։ Մինչդեռ այս պարագայում ակնհայտ է այլոց շահերից բխած շտապողականությունը։ Իսկ դա նշանակում է, որ կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների»:
Նրա խոսքով, «ժանրի կանոնների համաձայն, առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին»:
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը շարունակում է մնալ արկածախնդրության տիրույթում՝ սպառնալով հերթական պատուհասը բերել մեր հայրենիքի գլխին», - գրել է Վանեցյանը։
Zinvor.info