Էրդողան. Կրկին կոչ եմ անում Հայաստանին աջակցել մեր ադրբեջանցի եղբայրների կողմից մեկնած խաղաղության ձեռքը
  Էրդողան.  Կրկին կոչ եմ անում Հայաստանին աջակցել մեր ադրբեջանցի եղբայրների կողմից մեկնած խաղաղության ձեռքը
10:11     21 11 2023    
«Կրկին անգամ կոչ եմ անում Հայաստանին աջակցել մեր ադրբեջանցի եղբայրների կողմից մեկնած խաղաղության ձեռքը»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ թուրքական լրատվամիջոցներին հղումով, այս մասին նախարարների կաբինետի նիստից հետո իր ելույթի ժամանակ հայտարարել է ՝Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

Նա ասել է, որ որոշ արևմտյան երկրներ դեռ չեն գիտակցում, որ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում սկսվել է բոլորովին նոր դարաշրջան. «Հայ ժողովուրդը և նրա առաջնորդները պետք է ապահովություն փնտրեն ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ խաղաղության և իր հարևանների հետ համագործակցության մեջ։ . Ամենամեծ վնասը հայերին հասցրին նրանք, ովքեր հրահրում էին Հայաստանին և դրանից օգուտ քաղում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Հայաստան