Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
«Ցավում եմ, որ Եվրամիության ներկայացուցիչն անտեսում է այն փաստը, որ Հայաստանը՝ օկուպանտ և ագրեսոր երկիրը, 30 տարի խախտել է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, էթնիկ զտումների քաղաքականություն է վարել ադրբեջանցիների նկատմամբ, ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիների դարձել են հարկադիր վերաբնակներ և փախստականներ։
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք ԵՄ ներկայացուցչին, որ 44-օրյա Հայրենական պատերազմը, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերին իրականացված 24-ժամյա հակաահաբեկչական միջոցառումները իրականացվել են Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, և մեր երկիրը օրինական մեթոդներով վերականգնեց իր ինքնիշխանությունը։
ԵՄ ներկայացուցչի մեղադրանքները այն մասին, որ Ադրբեջանը միակողմանի ռազմական քայլեր է ձեռնարկում, չնայած Ադրբեջանի բազմիցս հայտարարություններին այն մասին, որ մեր տարածքներում անօրինական ներկայությունը շարունակուղ հայկական զինված ուժերը վտանգի աղբյուր են հանդիսանում տարածաշրջանում, և միջազգային իրավունքին համապատասխան դրանց անհապաղ դուրսբերման բազմաթիվ կոչերին՝ անընդունելի են»,- նշել է Այխան Հաջիզադեն։
Zinvor.info