Թուրք զինվորականները Ադրբեջանում կմնան ևս մեկ տարի
 Թուրք զինվորականները Ադրբեջանում կմնան ևս մեկ տարի
13:57     17 11 2023    
Ուժի մեջ է մտել Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի օրենքը՝ Ադրբեջանում Թուրքիայի Զինված ուժերի մանդատը մեկ տարով երկարաձգելու նախագահական հուշագրի ընդունման մասին։

TRT Haber-ի փոխանցմամբ՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ստորագրած փաստաթուղթը հրապարակվել է կառավարական Resmi Gazete կայքում։

Այսպիսով, 2023 թվականի նոյեմբերի 17-ից Ադրբեջանում թուրք զինվորականների առաքելությունը երկարացվել է ևս մեկ տարով։

Հուշագրում նշվում է, որ շարունակվում են 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված գործունեությունը, որը ստորագրվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից։

«Թեև տարածաշրջանի փաստացի օկուպացիան ավարտվեց Ադրբեջանի հակաահաբեկչական գործողությամբ, սակայն վերջնական լուծման հասնել չհաջողվեց, քանի որ խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված չէ։ Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերից կազմված միասնական կենտրոնը շարունակում է իր գործունեությունը Ղարաբաղում»,- ասվում է փաստաթղթում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան