Մեհրիբան Ալիևա. Ռազմական հակամարտությունների չկարգավորումը պայմանավորված է միջազգային իրավունքի ընտրովի կիրառմամբ
  Մեհրիբան Ալիևա.  Ռազմական հակամարտությունների չկարգավորումը պայմանավորված է միջազգային իրավունքի ընտրովի կիրառմամբ
18:36     15 11 2023    
Ադրբեջանի Հանրապետության առաջին տիկին Մեհրիբան Ալիևան դիմել է՝ նոյեմբերի 15-ին Ստամբուլում անցկացվող՝ «Միասնական սիրտ Պաղեստինի համար» խպրագրով՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների կանանց նիստի մասնակիցներին։

Ազերթաջը ներկայացնում է առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի դիմումը.

- Մեր երկիրը հանդես է գալիս պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լուծելու «երկու պետություն» սկզբունքի հիման վրա՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի համաձայն։ 2019 թվականից ի վեր Չմիավորման շարժման մեր նախագահության ընթացքում մենք մշտապես ուշադրություն ենք դարձրել Պաղեստինի խնդրին։ Հավատում եմ, որ այս տարի Ռամալլահում մեր երկրի ներկայացուցչության մեկնարկը ազդակ կհաղորդի ադրբեջանա-պաղեստինյան հարաբերությունների զարգացմանը։

Ադրբեջանի դեմ Հայաստանի 30-ամյա ագրեսիայի արդյունքում օկուպացվել են մեր տարածքները, մոտ մեկ միլիոն մեր հայրենակիցները վտարվել են իրենց պապենական հողերից, ավերվել են ավելի քան 300 քաղաքներ ու գյուղեր, ոչնչացվել է մեր կրոնական ու մշակութային ժառանգությունը։ Մեր երբեմնի օկուպացված հողերի 67 մզկիթներից 65-ն ամբողջությամբ ավերվել են։ Ցավով ուզում եմ նշել, որ 1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված 4 բանաձևերը 27 տարի մնացին թղթի վրա։ 2020 թվականի 44-օրյա Հայրենական պատերազմի ընթացքում Ադրբեջանն ինքը ազատագրեց իր հողերը օկուպացիայից, իսկ այս տարվա սեպտեմբերին հակաահաբեկչական գործողության արդյունքում ամբողջությամբ վերականգնեց իր ինքնիշխանությունը՝ վերջ դնելով հայկական զինված ուժերի մնացորդների և անջատողականության ներկայությանը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Մեհրիբան-Ալիևա   Հայաստան  


Լրահոս