Սատանովսկի. Հայաստանը չի մնա
  Սատանովսկի.  Հայաստանը չի մնա
17:44     15 11 2023    
«Իմ տեսանկյունից՝ Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից անխուսափելի է, բայց ես դա ոչ մի կերպ չեմ գնահատում, քանի որ այն այլևս որևէ դեր չի խաղում։ Սա նշանակում է, որ Հայաստանը Ռուսաստանից առանձին է ապրելու, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանից առանձին»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին նախօրեին հայկական ԶԼՄ-ների հետ զրույցում ասել է՝ Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

«Փաշինյանն իշխանության եկավ, որպեսզի Հայաստանից դուրս բերի ռուսական ներկայությունը, որպեսզի Հայաստանում ՆԱՏՕ-ի բլոկ լինի: Թե ինչպես դա կավարտվի Հայաստանի համար, կլինի՞ արդյոք Հայաստան, նրա համար բացարձակապես հետաքրքիր չէ։ Այս առումով նա նման է Զելենսկիին։ Նրանց իշխանության են դրել նույն մարդիկ և նույն նպատակներով»,- նշել է Սատանովսկին։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանը կարող է վերածվել թուրքական վիլայեթի։

«Ես ճանաչում եմ Էրդողանին, ես հիանալի հասկանում եմ, թե ինչ է նա ասում, տեսնում եմ, թե ինչ է նա անում։ Ինչպե՞ս կարող ես դա չտեսնել, չհասկանալ, հաշիվ չտալ իրեն դրանում։

Ես հավատում եմ, որ Հայաստանը չի մնա: Իսկ ի՞նչ գնով է բացվելու Սյունիքով անցնող միջանցքը (Զանեգուր- խմբ.) այն բանի հաշվին, որ Փաշինյանն իր անձնական հաշվում ինչ-որ մի տեղ Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում կունենա մի երկու միլիարդ դոլար, թե՞ այլ գնով։ սա անհայտ է»,- հավելել է Սատանովսկին։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ԱՄՆ   ՀԱՊԿ  


Լրահոս