Ալի Նագիև. Հայաստանը հրաժարվում է համագործակցել ադրբեջանցիների զանգվածային գերեզմանների հայտնաբերման հարցում
  Ալի Նագիև.  Հայաստանը հրաժարվում է համագործակցել ադրբեջանցիների զանգվածային գերեզմանների հայտնաբերման հարցում
17:50     14 11 2023    
Նոյեմբերի 14-ին Պետական անվտանգության ծառայության ղեկավար, Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նագիևն ընդունել է՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Պետական անվտանգության ծառայությունից։

Հանդիպմանը քննարկվել են՝ Ղարաբաղում հակաահաբեկչական միջոցառումներից հետո Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, Ղարաբաղի տարածքում բնակչության անվտանգ բնակության ապահովումը, այս տարածաշրջանի ականներով ծանր աղտոտման հետևանքները, հակամարտության հետևանքով գերեվարված և անհետ կորածների ճակատագրի անորոշությունը։

Ալի Նագիևը ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությանը տեղեկացրել է, որ Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանին տրամադրել ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, ինչը խոչընդոտում է օկուպացիայից ազատագրված հողերի վերականգնման աշխատանքներին։ Նա ընդգծել է, որ ականային ահաբեկչության զոհերի թիվն օրեցօր ավելանում է, և կոչ է արել ԵԱՀԿ-ին և միջազգային այլ կազմակերպություններին՝ ճնշում գործադրել Հայաստանի վրա այս հարցում։

Անդրադառնալով Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով անհետ կորած մոտ 4000 Ադրբեջանի քաղաքացիների ճակատագրին՝ Ալի Նագիևն ասել է, որ Երևանը ապակառուցողական դիրք է գրավել և տարբեր պատրվակներով հրաժարվում է՝ համագործակցել ադրբեջանցիների զանգվածային գերեզմանների հայտնաբերման հարցում։

Ալի Նագիևը հավելել է, որ չնայած բոլոր վերը նշվածներին, Ադրբեջանը ջանքեր է գործադրում տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման համար, միշտ առաջնահերթություն է տալիս՝ բարիդրացիության և խաղաղ համակեցության սկզբունքներին, լիովին երաշխավորում է Ղարաբաղում բնակվող հայազգի մարդկանց անվտանգությունը։ մտադիր է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և խաղաղության պայմանագիր կնքել:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ալի-Նագիև   Հայաստան  


Լրահոս