Ադրբեջանցի պատգամավորը բողոք է հայտնել Եվրանեսթ ԽՎ կոմիտեների համատեղ նիստում
Ադրբեջանցի պատգամավորը բողոք է հայտնել Եվրանեսթ ԽՎ կոմիտեների համատեղ նիստում
17:17     14 11 2023    
Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության և տնտեսական ինտեգրման, իրավական մերձեցման և ԵՄ քաղաքականությանը հարմարեցման հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է՝ ԵՄ և Արևելյան գործընկերության տարածաշրջաններում պատերազմական իրավիճակներում ապրող անչափահասների սոցիալական աջակցության և ինտեգրման վերաբերյալ զեկույցը:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ադրբեջանական պատվիրակության անդամ Սոլթան Մամեդովը բողոք է հայտնել՝ Մարտինա Միշելի և Մարիա Կարապետյանի պատրաստած զեկույցում Ադրբեջանի վարչատարածքային միավորների սխալ նշելու դեմ։

Նա նշել է, որ Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի վարչական շրջան չկա, բայց կա Ղարաբաղի տնտեսական շրջան։ Ադրբեջանը պարբերաբար տեղեկացնում է բոլոր միջազգային կազմակերպություններին երկրի վարչատարածքային միավորների անվանումների մասին։ Պատգամավորն ընդգծել է, որ սեպտեմբերի 19-ին հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվել Ղարաբաղի տարածաշրջանում, որը հանդիսանում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքը՝ հայկական անօրինական ռազմական կազմավորումներից անվտանգության լուրջ սպառնալիքները վերացնելու նպատակով. «Վստահ եմ, որ աշխարհում չկա. մի երկիր, որը կհանդուրժի իր տարածքում ծանր զինատեսակներով զինված ապօրինի խմբավորումների առկայությունը։ 30 տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը օկուպացված էր։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը կատարելուց և իմ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո՝ Ադրբեջանը խաղաղության կոչ է անում տարածաշրջանում»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԵՄ  


Լրահոս