The Guardian-ը հրապարակել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանի պատասխանը
 The Guardian-ը հրապարակել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանի պատասխանը
12:14     11 11 2023    
Ազդեցիկ The Guardian թերթում հրապարակվել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի պատասխան նամակը՝ վերջին օրերին Ադրբեջանի հասցեին հնչող անհիմն մեղադրանքներին և զրպարտչական արշավին։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատնից։

Պատասխան նամակում նշվում է, որ օկուպացիայից ազատագրված տարածքները միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքներն են, և այդ փաստը հաստատվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերով։

Դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիայի հարցը, ինչը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն էր, արդեն վերացվել է, և երկու երկրների առաջնորդները հայտարարել են, որ խաղաղության հնարավոր է հասնել առաջիկա ամիսներին։

Նշվել է, որ միջազգային էներգետիկ գործընկերների հետ համագործակցությունից Ադրբեջանի եկամուտներն ուղղվում են առողջապահության, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներին, ինչի արդյունքում Ադրբեջանը դարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանի ամենազարգացած երկիրը։ Նա նշել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը կայունություն և տնտեսական զարգացում կբերի տարածաշրջանին:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. The-Guardian   Մեծ-Բրիտանիա  


Լրահոս