Մ. Ալիևը վերաբերմունք է հայտնել՝ Հայաստանի կողմից սահմանին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ
  Մ. Ալիևը վերաբերմունք է հայտնել՝  Հայաստանի կողմից սահմանին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ
17:11     10 05 2021    
«Այսօր սահմանապահները արժանապատվորեն կատարում են իրենց վրա դրված առաջադրանքը՝ Զանգիլանում և Գուբադլիում: Նրանց համար պայմաններ են ստեղծվում, առաջացած բացթողումները վերացվում են»:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանի Հախագահի նախագահի օգնական, ռազմական գործերի բաժնի ղեկավար, գեներալ-գնդապետ Մահարրամ Ալիևը:

Մ.Ալիևը նաև վերաբերմունք է հայտնել՝ Հայաստանի կողմից սահմանին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ:

«Հնարավոր է, որ ադրբեջանական ժողովրդի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ նրանք ունեն հայերի նման ագրեսոր հակառակորդ: Նրանք անընդհատ ձգտում են անկարգությունների, որպեսզի որևէ դժգոհություն առաջացնեն: Բայց Ադրբեջանը նույնպես ուժեղանում է: Այսօր մեր պետությունը ուժեղ է և հզոր: Պետության ղեկավար Իլհամ Ալիևը ամենաբարձր, որակյալ աշխատանքն է իրականացնում այդ հարցերում», - ասել է Մ. Ալիևը:
Zinvor.info

Հեշթեգներ. Մահարրամ-Ալիև  


Լրահոս