Շուշա քաղաքը օկուպացիայից ազատագրելուց անցել է երեք տարի
  Շուշա քաղաքը օկուպացիայից ազատագրելուց անցել է երեք տարի
10:02     08 11 2023    
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, հայկական օկուպացիայից Շուշա քաղաքի ազատագրման երրորդ տարեդարձն է։

Ինչպես հիշեցնում է Zinvor.info-ն, 2020 թվականի նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Շուշա քաղաքն օկուպացիայից ազատագրելու մասին։ Քաղաքի կենտրոնում բարձրացվել է Ադրբեջանի եռագույն դրոշը։

Քաղաքի ազատագրումը ադրբեջանական բանակի հաջող գործողությունն էր, որը կանխորոշեց Հայրենական պատերազմի ելքը։ Սրընթաց առաջ շարժվելով՝ ադրբեջանցի զինվորներն ազատագրեցին իրենց հայրենի հողերը։ Հոկտեմբերի կեսերին Հադրութը մաքրվեց հայ օկուպանտներից։ Այնուհետև ազատագրվել է Խոջալուի շրջանի Չանաղչը գյուղը և Շուշա-Լաչին ռազմավարական ճանապարհի մի մասը։

Նոյեմբերի 7-ին ադրբեջանական հատուկ ջոկատայինները, շարժվել են դեպի քաղաք՝ առաջ գնալով խիտ անտառներով ու ձորերով, անմատչելի լեռնանցքներով։ 100 հոգանոց խմբերով մագլցելով ժայռերը՝ մեր քաջարի մսրտիկները մի քանի կողմերից մտել են Շուշա։ Ձեռնամարտ է սկսվել։

Մարտերի ընթացքում հայկական զորքերը «Իսկանդեր» բալիստիկ հրթիռներ են արձակել Շուշայի ուղղությամբ։ Թիրախը եղել է ադրբեջանական հատուկ ջոկատայինները։ Չնայած հակառակորդի դիմադրությանը՝ ադրբեջանական քաջարի բանակը նոյեմբերի 8-ին ազատագրել է Շուշան։

Քաղաքի ազատագրումից հետո, սկսվել են վերականգնման, շինարարական ու վերակառուցման աշխատանքները։ Ներկայումս օկուպացիայից ազատագրված տարածքներում մեծ շինարարական նախագծեր են իրականացվում. կառուցվում են նոր դպրոցներ, մզկիթներ, հիվանդանոցներ, բնակելի շենքեր և այլ նշանակալի օբյեկտներ։ Ազատագրված տարածքների, վարչական, պատմամշակութային հուշարձանների վերականգնմանը զուգընթաց, այս ծրագրերը ներառում են նաև ավանդույթների ու մշակութային միջոցառումների վերսկսումը, որոնք երկար տարիներ չեն անցկացվել մեր պատմական հողերում։ Օկուպացիայից ազատագրված հողերը նույնպես հոգեպես վերածնվում են։

Վերջին 3 տարիների ընթացքում նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան բազմաթիվ ուղևորություններ են կատարել Շուշա՝ ծանոթանալու ընթացող շինարարական և վերականգնման աշխատանքներին։

Ներկայումս Շուշան աշխուժանում է, և քաղաքը սպասում է երբեմնի վտարված բնակչության վերադարձին։

Հիշեցնենք, որ Շուշան Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացվել է 1992 թվականի մայիսի 8-ին։ Այն ժամանակ Շուշայի բնակչությունը կազմում էր 24 հազար մարդ։ Շուշայի պաշտպանության մարտերում 195 մարդ նահատակվել է, 165-ը վիրավորվել, 55 մարդ գերեվարվել կամ պատանդ է վերցվել։
Zinvor.info

Հեշթեգներ. Շուշա   Ադրբեջան  


Լրահոս