Խոջալուի շրջանի Մեշելի գյուղում ապօրինի հայկական զինված խմբավորումների կազմում ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրվող Վագիֆ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստին՝ դատախազը պահանջել է 15 տարվա ազատազրկում։
Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, դատական նիստը նախագահում է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևը։
Քրեական գործով պետական մեղադրող, գլխավոր դատախազի օգնական Մուգադդես Սուլթանովը հանդես է եկել ելույթով և պահանջել է՝ Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման։ Իր ելույթում դատախազը հայտարարել է, որ Վագիֆ Խաչատրյանն իր պատժի առաջին 5 տարին պետք է անցկացնի բանտում, իսկ պատժի մնացած մասը՝ խիստ ռեժիմի գաղութում։
***
Դատախազը հերթական դատավարությանը պատիժ է պահանջել Վագիֆ Խաչատրյանի համար:
Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, ընթանում է՝ Խոջալուի շրջանի Մեշելի գյուղում ապօրինի հայկական զինված խմբավորումների կազմում ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրվող Խաչատրյան Վագիֆ Չերքեզովիչի քրեական գործով հերթական դատական նիստը։
Դատական նիստը նախագահում է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևը։
Քրեական գործը քննվում է Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում։
Ներկա պահին ելույթ է ունենում պետական մեղադրողը։
***
Այսօր կշարունակվի՝ Խոջալուի շրջանի Մեշելի գյուղում անօրինական հայկական զինված խմբավորումների կազմում ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրվող Խաչատրյան Վագիֆ Չերքեզովիչի դատավարությունը։
Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, դատական նիստը վարելու է Բաքվի ռազմական դատարանի նախագահ Զեյնալ Աղաևը։
Քրեական գործը քննվելու է Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում։
Դատավարությանը ելույթ կունենան պետական մեղադրողները՝ գլխավոր դատախազի ավագ օգնական, արդարադատության 3-րդ աստիճանի պետական խորհրդական Մուգադաս Սուլթանովը և արդարադատության խորհրդական Ջովդատ Մեհրալիևը։ Դատախազը մեղադրյալի համար պատիժ կպահանջի:
Zinvor.info