Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լյումինիցա Օդոբեսկուն՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում։
«Մենք ունենք երկկողմ շփումների շատ լավ մակարդակ։ Մենք պայմանավորվեցինք պահպանել այս դրական և արդյունավետ երկխոսությունը, ինչպես նաև խորացնել համագործակցությունը տրանսպորտի, էներգետիկայի, ներդրումների, գյուղատնտեսության և կրթության ոլորտներում»,- ասել է նա։
Ռումինիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով, Ադրբեջանը շարունակում է մնալ Ռումինիայի և ԵՄ-ի կարևոր գործընկերը ոչ միայն էներգետիկ ոլորտում, այլև աշխարհառազմավարական առումով։