Վկա. Վագիֆի նմանները հայերին ստիպել են հանցագործություններ կատարել ադրբեջանցիների դեմ
  Վկա.  Վագիֆի նմանները հայերին ստիպել են հանցագործություններ կատարել ադրբեջանցիների դեմ
13:18     06 11 2023    
Խոջալուի շրջանի Մեշելի գյուղում ապօրինի հայկական զինված խմբավորումների կազմում ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրվող Խաչատրյան Վագիֆ Չերքեզովիչի քրեական գործով այսօրվա դատական նիստին՝ որպես վկա ցուցմունք է տվել պահեստի գնդապետ Ազայ Քերիմովը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, վկան նշել է, որ ճանաչում է Վագիֆ Խաչատրյանին.

«Ես զինվորական էի. 1990 թվականի հունվարի 20-ից հետո, որպես ավագ լեյտենանտ, խորհրդային բանակում ծառայելուց հետո վերադարձա Ադրբեջան և սկսեցի աշխատել Շուշայի ոստիկանությունում։ Ղարաբաղում արդեն հակամարտություն էր սկսվել: Քոչարյանը, Սարգսյանը, Վիտալի Բալասանյանը հրահրում էին հայերին ու տանում հանրահավաքների. Քոչարյանի թիմը սպառնացել է սպանել հանրահավաքին չմիացած և զենք չվերցրած հայերին, ինչպես նաև բռնաբարել է նրանց չմիացած ընտանիքների աղջիկներին։ Եղել է նաև երկրորդ թիմը, որը սպանել է խրամատներից փախչող հայերին։ Վագիֆ Խաչատրյանը բերման է ենթարկվել Շուշայում. Իմ աշխատանքի ընթացքում ձերբակալվել է 337 հայ, որոնց թվում է եղել Վագիֆը։ Նրա հետ միասին 4 հոգու բերման ենք ենթարկել։ Մենք նրան երկու ամիս պահեցինք, հետո կծեց իր երակը։ Մենք նրան տեղափոխեցինք հիվանդանոց, որտեղ կարեցին նրա վնասված երակը։ Հետո նա ճանապարհ գտավ ու դուրս եկավ»։

Վկան պատմել է, որ հակամարտության ժամանակ նա ղեկավարել է Մալըբեյլի գումարտակը. «Դեպքի օրը ես այնտեղից գնացի Մեշելի։ Մենք միջոցներ ձեռնարկեցինք Մեշելիի դեպքերի պատասխանատուների դեմ։ Երբ հասա գյուղ, 11 հայ արդեն թալանով էին զբաղվում։ Նրանց վնասազերծեցինք ու դուրս հանեցինք գյուղից»։

Ազայ Քերիմովը հավելել է, որ ադրբեջանցիների դեմ ամենածանր հանցագործությունները կատարել են Սամվել Բաբայանը, Գարիբը և մյուները. «Վագիֆի նման մարդիկ ստիպել են հայերին հանցագործություններ կատարել ադրբեջանցիների դեմ։ Սամվել Բաբայանն առաջինն էր: Մենք նրան պահել ենք Շուշայում, 9 ամիս բանտում է անցկացրել, բայց ինչ որ ձևով կարողացել է ազատ արձակվել։ Ես գնդապետ եմ, չեմ ստի»։
Zinvor.info

Հեշթեգներ. Վագիֆ-Խաչատրյան  


Լրահոս