Գեներալ-գնդապետ. Հայերի մեծամասնությունը արդեն չի հավատում այդ անհեթեթ հայտարարություններին
  Գեներալ-գնդապետ.  Հայերի մեծամասնությունը արդեն չի հավատում այդ անհեթեթ հայտարարություններին
18:34     06 05 2021    
«Իրականում ես չափազանց լուրջ չեմ ընկալում ձեր կողմից շոշափված հարցը՝ պարտված Հայաստանի քաղաքական շրջանակների, ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը ներկայացնող նախկին ռազմական խունտայի ներկայացուցիչների ռևանշիստական հայտարարությունները։ Դա պարզապես զառանցանք է, հերթական անմտություն, պոպուլիզմ։ Մեր հաղթական Գերագույն գլխավոր հրամանատարի անսասան ուժի, մեր Զինված ուժերի քաջության ու սխրանքի շնորհիվ պատերազմն ավարտվեց թշնամու նկատմամբ լիակատար հաղթանակով:

Ողջ աշխարհը ընդունում և հաշվի է նստում մեր հարգելի նախագահի կողմից ստեղծված նոր՝ ռազմական, քաղաքական, աշխարհագրական իրականության հետ։ Նեղ մտածողություն ունեցող ազգայնական քաղաքական ուժերի պարզունակ ռևանշիստական հայտարարություններն ավելի շատ ուղղված են ներքին լսարանին: Հայ ժողովրդի մեծամասնությունը արդեն չի հավատում նման անհեթեթ հայտարարություններին։ Սա պատերազմի ամենաիրական, խրատական արդյունքներից մեկն է»։

Zinvor.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է՝ Ադրբեջանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը։

«Գերագույն գլխավոր հրամանատարը ոչ վաղուցվա հարցազրույցում հատուկ ընդգծել է, որ Ադրբեջանը հաջողությամբ իրագործել է իր պատմական առաքելությունը՝ ոչնչացնելով աշխարհում ամենադաժան ֆաշիզմը՝ հայկական ֆաշիզմը։ Եթե այդ պետությունը և նրա հովանավորները նորից փորձեն վերականգնել հայկական ֆաշիզմը՝ անհապաղ կոչնչացվեն։ Այդ հարցի նկատմամբ նախագահ Իլհամ Ալիևի կոնկրետ վերաբերմունքը այսպիսին է, որ Հայաստանին ընդհանուր առմամբ կտրականապես թույլ չի տրվելու վերականգնել իր ռազմական և քաղաքական ռեսուրսները, որպեսզի նա առաջիկայում սպառնալիքի չվերածվի։

Եթե մենք խոսում ենք անվտանգությանը սպառնալիքի մասին, չենք մոռանա մի պահի մասին։ Բոլոր պետությունները և ժողովուրդները առանց բացառության, այդ թվում նաև Ադրբեջանը, ապահովվագրված չեն այս, կամ այն սպառնալիքներից։ Այսինքն գլոբալ ահաբեկչության ամենօրյա ընդլայնման, հակամարտության նոր օջախների անշեղ աճի, պատերազմի զոհերի թվի աճի ֆոնին՝ գոյություն ունեն ողջ աշխարհի համար մեծ սպառնալիքներ։

Ադրբեջանի պետության գործունեության առաջնահերթային ուղղություններից մեկն է հանդիսանում՝ այդ սպառնալիքների դեմ պայքարի կազմակերպումը։ Հայրենական պատերազմի ճշմարիտ էությունը եղել է՝ Ադրբեջանի հետ մեկտեղ ողջ Կովկասին սպառնացող, եվրասիական տարածության առողջ և կայուն զարգացմանը խոչընդոտող՝ զավթողական ագրեսիվ անջատողականության, ահաբեկչության ոչնչացնելը»,- ասել է Ռ. Ուսուբովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռամիլ-Ուսուբով  


Լրահոս