Աննալենա Բերբոք. Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի տարածքը
  Աննալենա Բերբոք.  Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի տարածքը
10:18     06 11 2023    
Ես բացեիբաց հայտարարեցի, որ Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի տարածքը, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միշտ աջակցվել է Գերմանիայի կողմից։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո՝ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է՝ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։

«Ես հանդիպել եմ Ղարաբաղից տեղափոխված մարդկանց հետ, այդ հանդիպումն ինձ համար կարևոր էր։ Կարծում եմ, որ արտաքին քաղաքականությունը պետք է բաղկացած լինի ոչ միայն դիվանագետների հանդիպումներից։ Մենք պետք է հանդիպենք հասարակ մարդկանց հետ, պարզենք նրանց պատմությունը»,- նշել է նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բերբոք   Ղարաբաղ   Ադրբեջան  


Լրահոս