Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ իր գործընկերոջը տեղեկացրել է՝ սեպտեմբերի 19-20-ը իրականացված հակաահաբեկչական միջոցառումները բնորոշող գործոնների մասին. «3 տարի շարունակ Ադրբեջանը ցուցաբերել է բարձր զսպվածություն։ Ադրբեջանի Զինված ուժերը, դրսևորելով պրոֆեսիոնալիզմ, սահմանափակ գործողություն են իրականացրել՝ միջազգային իրավունքի պահանջներին համապատասխան»։
Նախարարը նշել է, որ ինքնիշխանության լիովին վերականգնումից հետո, միջազգային հանրությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրվել. «Հակաահաբեկչական միջոցառումներից հետո կազմակերպվել են օտարերկրյա ներկայացուցիչների այցեր տարածաշրջան»։