Տոկաևը շնորհավորել է Իլհամ Ալիևին: «Ադրբեջանը կատարել է ՄԱԿ-ի բոլոր բանաձևերը»
  Տոկաևը շնորհավորել է Իլհամ Ալիևին: «Ադրբեջանը կատարել է ՄԱԿ-ի բոլոր բանաձևերը»
17:24     03 11 2023    
Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է նախագահ Իլհամ Ալիևին և ադրբեջանական ժողովրդին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Ղազախստանի ղեկավարն ասել է՝ Աստանայում Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 10-րդ հոբելյանական գագաթնաժողովի բացման ժամանակ։

Նրա խոսքով, Ադրբեջանը կատարել է ՄԱԿ-ի բոլոր բանաձևերը՝ ապահովելով ինքնիշխանությունն իր ողջ տարածքում։
Zinvor.info

Հեշթեգներ. Տոկաև   Իլհամ-Ալիև  


Լրահոս