Էրդողան. Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները Ադրբեջանի հանդեպ
  Էրդողան. Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները Ադրբեջանի հանդեպ
17:10     03 11 2023    
Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները Ադրբեջանի հանդեպ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Աստանայում՝ Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 10-րդ հոբելյանական գագաթնաժողովում հայտարարել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

Նա հայտարարել է, որ Ադրբեջանը Հայրենական պատերազմի արդյունքում վերջ է դրել 30 տարվա օկուպացիային. «Այսպիսով, ևս մենք մեկ քայլ մոտեցել ենք խաղաղությանը։ Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները Ադրբեջանի հանդեպ: Հաղորդակցությունների բացումը օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։ Թուրքական աշխարհը կշարունակի աջակցել Ադրբեջանին»։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ադրբեջան