Թուրքիայից Ադրբեջանն է բերվել ականազերծման սարքավորումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Թուրքիայից Ադրբեջանն է բերվել ականազերծման սարքավորումները.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
16:48     05 05 2021    
Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարությամբ աշխատանքներ են տարվում ադրբեջանական բանակի նյութատեխնիկական ապահովման բարելավման, ազատագրված տարածքներում ականազերծման արագացման և անվտանգության միջոցառումների ուժեղացման ուղղությամբ:

Պաշտպանության նախարարությունից Zinvor.info-ին տված տեղեկատվության համաձայն, իրականացված գործունեության շրջանակներում Թուրքիայի Հանրապետությունից գնված ամենաժամանակակից ինժեներական մեքենաների և սարքավորումների հաջորդ մասը բերվել է Ադրբեջան:

Ազատագրված տարածքներում ադրբեջանական բանակի ինժեներական ու ամրացման ստորաբաժանումների տրամադրության տակ դրվելիք տեխնիկաներն ու սարքավորումները կօգտագործվեն ճանապարհների, բնակավայրերի, վարելահողերի և այլ վայրերի ականներից, չպայթած զինամթերքբերից մաքրման համար:




Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան-ՊՆ  


Լրահոս