Ֆարիդ Շաֆիև. Խաղաղության համաձայնագիրը հիմնված է լինելու երեք հիմնական սկզբունքների վրա
  Ֆարիդ Շաֆիև.  Խաղաղության համաձայնագիրը հիմնված է լինելու երեք հիմնական սկզբունքների վրա
16:34     03 11 2023    
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը հիմնված է լինելու 3 հիմնական սկզբունքների վրա՝ երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, սահմանազատում և տրանսպորտային հաղորդակցությունների բացում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (CAIR) նախագահ Ֆարիդ Շաֆիևը Բաքվում՝ «Մեծ Հաղթանակի երրորդ տարեդարձը. հետհակամարտության ժամանակաշրջանի մարտահրավերներն ու հեռանկարները» թեմայով սիմպոզիումի ժամանակ։

Մեկ այլ կարևոր խնդիր, ըստ նրա, վերադարձի հարցն է.

«Ինչպե՞ս է Ադրբեջանը տեսնում այս գործընթացը։ Առաջին հերթին մեր նախկին վերաբնակիչները պետք է վերադառնան օկուպացիայից ազատագրված հողեր։ Դրա հետ կապված, Ադրբեջանը մեծ դժվարությունների առաջ է կանգնած, այստեղ առաջին հերթին անհրաժեշտ է մատնանշել ականային խնդիրը։ Մյուս կարևոր հարցն այն է, որ նախկին «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի» տարածքում, այդ թվում՝ Խանքենդի քաղաքում, ապրում էր մոտ 50 հազար ադրբեջանցի։ Չգիտես ինչու, մեր արևմտյան գործընկերներից ոմանք չեն ցանկանում խոսել այդ մասին, բայց էթնիկ զտումներ իսկապես տեղի են ունեցել այնտեղ։ Մեր տարածաշրջանում, բացի Հայաստանից, չկա մի երկիր, որը էթնիկ զտումներ իրականացնի։ Որոշ ուժերի կողմից մեր հասցեին հնչող մեղադրանքներն անընդունելի են.

ՄԱԿ-ի փաստահավաք առաքելությունը հաստատել է, որ Ադրբեջանի կողմից բռնություն չի կիրառվել։ Ֆրանսիան և մի շարք այլ երկրներ միակողմանիորեն բարձրացնում են՝ Ղարաբաղի հայ բնակիչներին Ադրբեջան վերադարձնելու հարցը։ Ադրբեջանը հայտարարել է վերաինտեգրման քաղաքականության մասին, առաջարկներ են ուղարկվել և ջանքեր են գործադրվում»,- ասել է Ֆարիդ Շաֆիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆարիդ-Շաֆիև  


Լրահոս