4 մլրդ մանաթ կհատկացվի Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնմանը
  4 մլրդ մանաթ կհատկացվի Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնմանը
12:49     02 11 2023    
«Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակներում Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքներում քաղաքների ու գյուղերի վերակառուցման և վերականգնման, այդ տարածքներում ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծման նպատակով 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված է 4 միլիարդ մանաթ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, դա արտացոլված է Ադրբեջանի ֆինանսների նախարարության ներկայացրած պետական բյուջեի նախագծում։

Բացի այդ, նախկին ներքին տեղահանվածների սոցիալական պաշտպանության համար նախատեսվում է հաջորդ տարվա պետբյուջեից 355,3 մլն մանաթի չափով միջոցներ հատկացնել։

Այդ միջոցներից 317 մլն մանաթը տրամադրվում է նախկին ներքին տեղահանվածների և նրանց համարժեք կարգավիճակ ունեցող անձանց (467,1 հազ. մարդ) 60 և 33 մանաթի չափով ամսական նպաստի վճարման համար, 20,7 մլն մանաթը՝ նախկին հարկադիր տեղահանվածների և նրանց համարժեք անձանց կոմունալ ծառայությունների ֆինանսավորման համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ազատագրված-տարածքներ  


Լրահոս