ՌԴ ԱԳՆ. Բաքվում ձերբակալված լրագրողների հարցը լուծվում է գործընկերային եղանակով
  ՌԴ ԱԳՆ.  Բաքվում ձերբակալված լրագրողների հարցը լուծվում է գործընկերային եղանակով
16:11     09 07 2025    
Մոսկվան և Բաքուն պահպանում են կապերը ռուսաստանցի լրագրողների ձերբակալությունից հետո։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք կապեր ենք պահպանում ադրբեջանական կողմի հետ այս հարցի շուրջ, այդ թվում՝ իրավապահ մարմինների միջոցով։ Եվ մենք համոզված ենք, որ բոլոր ծագող խնդիրները պետք է լուծվեն գործընկերային եղանակով՝ օգտագործելով առկա քաղաքական և դիվանագիտական խողովակները», - նշել է դիվանագետը։
Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա   ՌԴ  


Լրահոս