Ադրբեջանի ԱԳՆ. Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունները քաղաքական մանիպուլյացիաներ և երեսպաշտություն են
  Ադրբեջանի ԱԳՆ.  Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունները քաղաքական մանիպուլյացիաներ և երեսպաշտություն են
15:07     09 07 2025    
ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունները՝ Խանքենդիում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովում ընդունված եզրափակիչ փաստաթղթի վերաբերյալ անընդունելի են։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին նշել է՝ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

«Մենք տեղեկացնում ենք դեսպանին, որ Խանքենդիի կոմյունիկեն պատրաստվել է միջոցառման նախագահի ամփոփագրի ձևաչափով՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների հետ նախապես համաձայնեցված և նախորդ գագաթնաժողովների պրակտիկային համապատասխան։ Կոմյունիկեն հրապարակվել է կազմակերպության պաշտոնական ինտերնետ կայքում։ Մեհդի Սոբհանիի հայտարարությունները այս հաղորդագրության վերաբերյալ Իրանի կողմից ենթադրյալ վերապահումների մասին՝ չեն արտացոլում իրականությունը։ Դիվանագիտական պրակտիկայում վերապահումներ կարող են արվել միայն բանակցությունների արդյունքում կայացված որոշումների վերաբերյալ», - նշել է Ա. Հաջիզադեն։

Նա հիշեցրել է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության բոլոր անդամները, այդ թվում նաև Իրանը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամներ են. «Եվ այս բոլոր պետությունները, այդ թվում՝ Իրանը, հունիսի 21-22-ը Ստամբուլում կայացած ԻՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանից հետո աջակցել են Արևմտյան Ադրբեջանի համայնքի՝ իրենց հայրենի հողեր արժանապատիվ վերադառնալու իրավունքին, ինչպես նշված է՝ «Հայաստանի ներկայիս տարածքից բռնի և համակարգված կերպով վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը» բանաձևում և նստաշրջանի եզրափակիչ քաղաքական փաստաթղթում՝ Ստամբուլի հռչակագրում: Նրանք նաև դատապարտել են՝ Հայաստանի կողմից Արևմտյան Ադրբեջանի համայնքի իրավունքների ժխտումը: Խանքենդիի կոմյունիկեն, իր հերթին, հղում է պարունակում այս հռչակագրին: Այս առումով, Իրանի դեսպանի կողմից «Արմենպրես» հայկական գործակալությանը տված հարցազրույցում արված հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան քաղաքական մանիպուլյացիա և երեսպաշտություն»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս