Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այցի առաջին օրը ճանապարհորդները ծանոթացել են Ֆիզուլիի միջազգային օդանավակայանին։ Այնուհետև նրանք զննել են օկուպացիայի ընթացքում ավերված տարածքները և ականատես են եղել՝ ազատագրված Ֆիզուլիում Ադրբեջանի պետության կողմից իրականացված լայնածավալ շինարարական և վերականգնման աշխատանքներին։
Պատվիրակությունը, որի կազմում են 15 երկրներից ժամանած ճանապարհորդներ, գլխավորում է MTP ակումբի հիմնադիր, ամերիկացի Չարլզ Ուայլին։ Պատվիրակությունը 4 օր կերթևեկի՝ Ֆիզուլի-Խոջավենդ-Շուշա-Խանքենդի-Խոջալու-Աղդամ-Քելբեջար-Լաչին-Զանգիլան-Ջաբրայիլ երթուղով: Այս ուղևորությունը մեծ հնարավորություն է ներկայացնում՝ ազատագրված տարածքները այսպես կոչված «սև զբոսաշրջության» միջոցով գովազդելու, ինչպես նաև ցուցադրելու լայնածավալ վերականգնման և շինարարական աշխատանքները։