Միլլի Մեջլիսը դատապարտել է որոշ եվրոպացի պատգամավորների այցը Հայաստան
 Միլլի Մեջլիսը դատապարտել է որոշ եվրոպացի պատգամավորների այցը Հայաստան
19:15     01 11 2023    
Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովը դատապարտել է որոշ եվրոպացի պատգամավորների այցը Հայաստան։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, հայտարարության մեջ խիստ բողոք և մտահոգություն է արտահայտվել՝ Եվրախորհրդարանի պատգամավորներ Նիկոլաս Բայի, Մարիոն Մարիշալի և Վինչենցո Սոֆոյի սադրիչ գործողությունների առնչությամբ, կապված՝ իրենց կառույցը լուծարած և Ադրբեջանի Ղարաբաղի տարծաշրջանից փախած՝ նախկին անջատողական ռեժիմի ներկայացուցիչների հետ անմիջական կապ հաստատելու հետ:

«Եվրոպական խորհրդարանականների միտում դարձած այս պահվածքը ոչ միայն անընդունելի է, այլև ուղղված է առաջին փուլում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի խարխլմանը։ Այս ավերիչ ուժերը, հետապնդելով իրենց շահը, ցանկանում են մեր տարածաշրջանը կրկին ներքաշել պատերազմական և քաոսի մեջ։ Մենք պահանջում ենք Եվրախորհրդարանի ղեկավարությունից ոչ միայն համապատասխան գնահատական տալ տարածաշրջանում այս դիվերսիոն գործունեությանը, այլև դադարեցնել՝ մարդասիրական խնդիրները քաղաքական և դիվերսիոն նպատակներով օգտագործելը, ինչպես նաև չմիջամտել Հարավային Կովկասի տարածաշրջանի ներքին գործերին՝ վնասելով. խաղաղ գործընթացին»,- ընդգծվում է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Միլլի-Մեջլիս  


Լրահոս