Այս մասին
Zinvor.info-ին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։ «Ճշտվել է Ադրբեջանի Հանրապետության հայրենադարձների գտնվելու վայրը, ինքնությունը և քաղաքացիությունը, ապա ապահովվել նրանց անցումը Թուրքիայի տարածք։
Իրաքից և Սիրիայից Ադրբեջանի քաղաքացիների հայրենադարձության համար պատասխանատու պետական կառույցների ներկայացուցիչներ են գործուղվել Թուրքիա, որտեղ հայրենադարձները բժշկական և հոգեբանական զննություն են անցել։ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը համակարգման աշխատանքներ է իրականացրել, մեր քաղաքացիներին տրամադրվել են Ադրբեջանի Հանրապետություն վերադարձի վկայականներ և թռիչքի տոմսեր։
Հաջորդ փուլում նախատեսվում է իրականացնել հայրենադարձների սոցիալական վերականգնման և հասարակության մեջ վերաինտեգրման միջոցառումներ։ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ օտարերկրյա պետությունների տարածքում զինված հակամարտությունների զոհ դարձած Ադրբեջանի քաղաքացիների հայրենադարձության համար»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Zinvor.info