Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին 1inTv հեռուստաալիքի եթերում հայտարարել է վերլուծաբան Դավիթ Ստեփանյանը՝ մեկնաբանելով պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու Հայաստանի կառավարության մտադրության մասին տեղեկությունը։
«Այս ստորաբաժանման 30%-ը ծառայել է միայն թղթի վրա։ Այսինքն՝ այս մարդիկ նստել են տանը, անվերջ գործուղումներ կատարել, եղել են հիվանդանոցներում։ Նրանք բանակում չեն ծառայել: Սակայն նրանք ստացել են այն ամբողջ ֆինանսական ապահովումը, որը ստացել է զինվորը, և դա, կարծում եմ, իրականում բավականին մեծ գումար է եղել։ Բոլորովին այլ հարց է, թե դրա որքան մասն է հասել մեզ՝ զինվորականներիս։ Այսինքն՝ մենք երկար տարիներ թղթի վրա բանակ ունեինք։ Այդ թվերը, որ գծվել են՝ 50, 60 կամ 70 հազար, իրականությանը չհամապատասխանող թվեր էին։ Մենք երբևէ չենք ունեցել այնպիսի բանակ, որը շարքում կանգնած լիներ և կարողանար մարտական առաջադրանքներ կատարել։ Որակի մասին դեռ չեմ խոսում։ Կարծում եմ՝ լուծումներ գտնելու ժամանակն է, և մենք պետք է ունենանք պրոֆեսիոնալ բանակ, որը բաղկացած է պայմանագրային զինծառայողներից»,- ասել է վերլուծաբանը։
Zinvor.info