ԱԳ նախարար. Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին դարձավ հստակ ուղերձ ողջ աշխարհին
  ԱԳ նախարար.  Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին դարձավ հստակ ուղերձ ողջ աշխարհին
19:06     27 10 2023    
Ադրբեջանցի դիվանագետները պաշտպանում են Թուրքիայի շահերը որպես իրենցը, իսկ թուրք դիվանագետները պաշտպանում են Ադրբեջանի շահերը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Anadolu-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Բայրամովը հիշեցրել է նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը 2014 թվականին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ, որտեղ պետության ղեկավարն ասել է. «Թուրքիան այստեղ չէ, բայց ես եմ այստեղ»:

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարեց, որ «Ադրբեջանը կարմիր գիծ է Թուրքիայի համար»: Էրդողանի ուղերձը հասավ հասցեատերերին, և նրանք ձեռնպահ մնացին գործընթացին միջամտելուց։ Ադրբեջանական պետությունն ու ժողովուրդը զգացին եղբայրական Թուրքիայի աջակցությունը։ Մեզ համար շատ կարևոր էր թուրք ժողովրդի և պետության դիրքորոշումը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ադրբեջանին ցուցաբերվող քաղաքական և բարոյական աջակցությունը ամրապնդեց մեր ուժը և հստակ ուղերձ էր ամբողջ աշխարհին»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս