Քաղաքագետ Սուրենյանց. Փաշինյանը հիմք է տալիս Հայաստանը ներկայացնել որպես ոչ կառուցողական կողմ
  Քաղաքագետ Սուրենյանց.  Փաշինյանը հիմք է տալիս Հայաստանը ներկայացնել որպես ոչ կառուցողական կողմ
14:49     26 10 2023    
«Նիկոլ Փաշինյանը դիմում է սովորական մանիպուլյացիաների, ստորագրում է վտանգավոր և իրարամերժ ձևակերպումներով փաստաթուղթ, ապա հրապարակայնորեն հայտարարում է, որ նման պարտավորություն չի ստանձնել՝ հիմք տալով Բաքվին Երևանը ներկայացնելու որպես ապակառուցողական կողմ»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները The Wall Street Journal-ին Եռակողմ հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ։

«Եռակողմ հայտարարության 9-րդ կետը «անտեսելու» իր մոլուցքով (որում Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախըվանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անարգել տեղաշարժը կազմակերպելու համար-խմբ.), Փաշինյանը միակողմանի կարգով հանձնվում է, այսպես ասած, բրյուսելյան հարթակին, որտեղ հայկական դիվանագիտությունը միայն ձախողումներ է արձանագրել։ Ղարաբաղը ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս՝ ստորագրված Փաշինյանի կողմից, որը ողբերգական ավարտ ունեցավ հայոց աշխարհի այս հատվածի համար»,- գրում է քաղաքագետը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս