Արևմտյան ԶԼՄ-ները խոսքի ազատության քողի տակ էժանագին սենսացիաներ են տարածում
 Արևմտյան ԶԼՄ-ները խոսքի ազատության քողի տակ էժանագին սենսացիաներ են տարածում
12:57     25 10 2023    
Արևմտյան Ադրբեջանի համայնքը դատապարտում է մի շարք արևմտյան լրատվամիջոցների անպատասխանատու և սադրիչ հրապարակումներն այն մասին, թե իբր Ադրբեջանը հարձակում է ծրագրում Հայաստանի վրա։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է համայնքի հայտարարության մեջ։

«Լրատվամիջոցների ազատության և խոսքի ազատության քողի տակ էժանագին սենսացիաներ, բամբասանքներ, զրպարտություններ տարածելը, կողմնակալ քաղաքական շրջանակների պատվերներ կատարելը հակասում ՝է պրոֆեսիոնալիզմի և լրագրողական էթիկայի սկզբունքներին։ Նման հրապարակումներն առաջին հերթին ծառայում են՝ որպես Ֆրանսիայի կողմից Հայաստանի զինման և Հարավային Կովկասի տարածաշրջան Փարիզի միջամտության պատճառ։

Մենք դատապարտում ենք՝ Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի լկտի հայտարարությունները, ով հայտնի է անլուրջ քաղաքական գործչի կերպարով։ Ադրբեջանին ագրեսիայի և միջազգային իրավունքի խախտման մեջ մեղադրող Ռոթը կոչ ենք անում հիշել իր երկրի պատմությունը։

Կարծես թե Եվրախորհրդարանից, Լուիս Օկամպոյից, Յուրի Քիմից հետո Հայաստանը նոր ապաստան է գտել՝ ի դեմս Ռոթի։ Ռոթի նման ռասիստները, իսլամաֆոբները, ադրբեջանաֆոբները պետք է հեռու մնան Հարավկովկասյան տարածաշրջանից»,- նշել են համայնքում։
Zinvor.info

Հեշթեգներ. Արևմտյան-Ադրբեջանի-համայնք  


Լրահոս