Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, դատավարությունն ընթանում է Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում՝ Բաքվի զինվորական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
Դատական նիստին ելույթ կունենան տուժողները։
Հոկտեմբերի 18-ի նիստում դատախազն ընթերցել է մեղադրական եզրակացությունը։ Գործով տուժող է ճանաչվել 58 քաղաքացի և Խոջալուի շրջանի գործադիր իշխանությունը։
Նշենք, որ Վագիֆ Խաչատրյանը մեղադրվում է՝ 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում հայկական ռազմական խմբավորումների կազմում ադրբեջանցիների զանգվածային ջարդին մասնակցելու մեջ։ Արդյունքում զոհվել է 27 ադրբեջանցի, 21 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, գյուղի երկու բնակիչ պատանդ է վերցվել, 340 մարդ վտարվել է իրենց տներից։ Ընդհանուր առմամբ գյուղի բնակիչներին՝ 13 568 060 մանաթի, իսկ պետությանը 130 800 մանաթի վնաս է հասցվել։