Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին BBC ռադիոյի ուղիղ եթերում հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Այս առումով բնական է, որ երկրները հանդես են գալիս արտատարածաշրջանային խաղացողների կողմից տարածաշրջանի գործերին արտաքին վնասակար միջամտությանը դեմ։ Միևնույն ժամանակ, վերջիններս, հաճախ ելնելով իրենց շահադիտական ներքաղաքական նկատառումներից և շահերից, փորձում են Հարավային Կովկասի երկրներին պարտադրել իրենց սեփական բաղադրատոմսերը, որոնք, ցավոք, միայն սրում են լարվածությունը տարածաշրջանում և դրանով իսկ խաթարում այնտեղ երկարաժամկետ խաղաղության հասնելու հեռանկարները»,- ասել է նա։