Հիքմեթ Հաջիև. Մենք կցանկանայինք հուսալ, որ ԱՄՆ վարչակազմը պատմական սխալ թույլ չի տա
  Հիքմեթ Հաջիև.  Մենք կցանկանայինք հուսալ, որ ԱՄՆ վարչակազմը պատմական սխալ թույլ չի տա
19:35     23 04 2021    
«Հայոց ցեղասպանության» հարցում Ադրբեջանի վճռական և միանշանակ դիրքորոշումը հայտնի է բոլորին: Եթե ԱՄՆ նոր վարչակազմը դիմի նման քայլի, դա կլինի պատմական սխալ»:

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՀ նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը:

Հ. Հաջիևը նշել է, որ Ադրբեջանը միշտ դեմ է եղել «Հայոց ցեղասպանությունը» ճանաչելու փորձերին. ««Հայոց ցեղասպանության» ճանաչումը պատմության կեղծում է: Պատմությունը պետք է ուսումնասիրեն պատմաբանները: Եթե դա տեղի ունենա, ապա Ադրբեջանը խստորեն կդատապարտի դա: Նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս ընդգծել է, որ Թուրքիայի դեմ ուղղված քայլը ուղղված է նաև Ադրբեջանի դեմ: Մենք կցանկանայինք հուսալ, որ ԱՄՆ վարչակազմը պատմական սխալ թույլ չի տա»:
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս