Արարատ Միրզոյան. Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ
  Արարատ Միրզոյան.  Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ
11:26     24 10 2023    
Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող պետություն, շահագրգռված է տարածաշրջանի բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և հետագա զարգացմամբ։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությանը, այս մասին Թեհրանում՝ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի ձևաչափով հանդիպմանը հայտարարել է՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող պետություն, շահագրգռված է տարածաշրջանի բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և հետագա զարգացմամբ։ Հիմնվելով պետությունների ինքնիշխանության և իրավասության հարգման, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա՝ Հայաստանը պատրաստ է դառնալ տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերի մաս։ Մենք հավատում ենք, որ մեր տարածաշրջանում, ներառյալ Հայաստանի ինքնիշխան տարածքը, Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք տրանսպորտային ուղիների խաչմերուկը կարող է դառնալ՝ խաղաղության եզակի խաչմերուկ բոլորի համար»,- ասել է Միրզոյանը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր ելույթում նշել է, որ Երևանը հատուկ նշանակություն է տալիս երկաթուղային ենթակառուցվածքները միմյանց հետ ինտեգրելու գործընթացին։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Թեհրան  


Լրահոս