Նախագահ. Արդեն հաջորդ տարի նախկին տեղահանվածների առաջին խումբը կվերադառնա հայրենի հողեր
  Նախագահ.  Արդեն հաջորդ տարի նախկին տեղահանվածների առաջին խումբը կվերադառնա հայրենի հողեր
15:00     21 04 2021    
«Շարունակվում է հասցված վնասի հաշվարկման գործընթացը, ներգրավվել են օտարերկրյա մասնագետներ:

Ինչպես գիտեք, մեր պլանները կայանում են նրանում, որպեսզի Հայաստանի դեմ բողոք ներկայացնել միջազգային դատարաններ: Բնականաբար, մենք դա կանենք, և օտարերկրյա մասնագետները մեզ կօգնեն այդ հարցում: Հայաստանը և նրա օտարերկրյա գործընկերները, ովքեր ապօրինի կերպով շահագործել են են մեր բնական պաշարները, կկանգնեն միջազգային դատարանի առջև, որովհետև հայերի կողմից ոսկու, պղնձի և այլ բնական պաշարների հանքավայրերի թալանը, դրանց ապօրինի շահագործումը համարվում է միջազգային հանցագործություն, և այս ուղղությամբ նույնպես մեկնարկ է տրվել իրավական ընթացակարգերին: Օտարերկրյա գործընկերներն արդեն ներգրավվել են այս աշխատանքում":

Zinvor.info-ն հայտնում է, որ այս մասին ապրիլի 20-ին՝ ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը:

Պետության ղեկավարը հիշեցրել է, որ «խելացի գյուղ»-ի առաջին փորձնական նախագիծը կիրականացվի Զանգիլանի շրջանում.«Այն ընդգրկելու է Աղալը I, II, III գյուղերը և մոտ ապագայում կատարվելու է նայս նախագծի հիմնարկեքը: Զանգիլան ուղևորության ժամանակ ինձ զեկուցել են այդ մասին: Ներկա ժամանկ այց նախագծի շուրջ նախապատրաստական աշխատանքներ են տարվում հիմնարկեքի արարողության համար: Հուսով եմ, որ հաջորդ տարի այս առաջին փորձնական նախագիծը արդեն կյանքի կկոչվի, և այդպիսով նախկին վերաբնակների առաջին խումբը կվերադառնա հարազատ հողեր:

Պատրաստվում են բոլոր քաղաքների գլխավոր հատակագծերը: Կարծում եմ, որ դա, առաջին հերթին կներառի Աղդամ քաղաքը: Հուսով եմ, որ մայիսի վերջին կներկայացվի Աղդամ քաղաքի գլխավոր հատակագծի նախնական տարբերակը, որից հետո, իհարկե, քննարկում տեղի կունենա, այդ թվում` Աղդամի շրջանի հասարակության մասնակցությամբ: Պատրաստվում են նաև մեր մյուս քաղաքների գլխավոր հատակագծերը»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս