«Al Arabiya»-ն գրել է Ղարաբաղ վերադառձի մասին
 «Al Arabiya»-ն գրել է Ղարաբաղ վերադառձի մասին
16:10     15 04 2021    
Ազդեցիկ «Al Arabiya» հեռուստաընկերության կայքում հրապարակվել է «Ադրբեջանը կսկսի փախստականներին Ղարաբաղ վերադարձնել 2022 թվականին» վերնագրով հոդվածը:

Հոդվածում ասվում է, որ 2022 թվականին ադրբեջանցի փախստականները կվերադարձվեն Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, որոնք ազատագրված են հայ անջատողականներից: Հոդվածում ասվում է, որ ավելի քան 750,000 մարդ տեղահանվել է իրենց տներից Լեռնային Ղարաբաղից և հարակից 7 շրջաններից, որոնք գրավվել են 1990-ականներին Հայաստանի կողմից: Պատերազմը, որը կրկին բռնկվել է անցյալ տարվա սեպտեմբերին, տևեց վեց շաբաթ և հանգեց Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հոդվածում ասվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի օրը ասել է, որ հաջորդ տարուց սկսած տեղահանվածներն աստիճանաբար կվերադարձվեն ազատագրված տարածքներ:

Նշվում է, որ միևնույն ժամանակ, Կասպից ծովում նավթի և գազի հարուստ պաշարներ ունեցող Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ կծախսի պատերազմական գոտիները վերականգնելու համար:
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Al-Arabiya  


Լրահոս