Նյու Յորքում բարձրացվել է Ադրբեջանի դրոշը
 Նյու Յորքում բարձրացվել է Ադրբեջանի դրոշը
14:19     19 10 2023    
Հոկտեմբերի 18-ի՝ Անկախության վերականգնման օրվա կապակցությամբ, Ադրբեջանի եռագույն դրոշը հերթական անգամ բարձրացվել է Նյու Յորքի խորհրդանիշն ու ֆինանսական կենտրոնը համարվող Ուոլ Սթրիթի Բոուլինգ Գրին զբոսայգում:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, դրոշի բարձրացման արարողությանը մասնակցել են Նյու Յորքում բնակվող ադրբեջանցիներ, Նյու Յորքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ԱՄՆ-ում գործող ադրբեջանցի դիվանագետներ և տեղի հասարակայնության ներկայացուցիչներ։

Ադրբեջանական դրոշը կծածանվի 10 օր, որից հետո, հոկտեմբերի 27-ին հրապարակում ադրբեջանական դրոշը կփոխարինվի թուրքականով՝ Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Նյու-Յորք   Ադրբեջան  


Լրահոս