Լրագրող Հակոբյան. Հայաստանը իրավիճակը հասցրել է պատերազմի
  Լրագրող Հակոբյան.  Հայաստանը իրավիճակը հասցրել է պատերազմի
14:00     19 10 2023    
Լրագրող Թաթուլ Հակոբյանը կարծում է, որ Հայաստանն է մեղավոր, որ 2020 թվականին Ադրբեջանի հետ իրավիճակը հասցվեց պատերազմի։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Մենք պատերազմից խուսափելու երեք հիմնական տարբերակ ունեինք.

ա/ միշտ լինել ուժեղ Ադրբեջանից ու նրա թիկունքին կանգնած Թուրքիայից, ինչը, զուտ ժողովրդագրությամբ և երկրի չափերով ու ռեսուրսներով անիրականանալի էր,

բ/ Ղարաբաղի կարգավիճակը թողնել բաց, վերադարձնել 6 շրջանները, ինչն անում էր ՀՀ առաջին նախագահը, որը սակայն իրականություն չդարձավ, քանի որ փողի, իշխանության ձգտող հանցավոր քառյակը իրականացրեց ռազմապետական հեղաշրջում, որին մինչև այսօր քաղաքական, իրավական գնահատական չի տրվել,

գ/ հրաժարվել միացումից և անկախությունից, բանակցությունների տակ ական դրված հետաձգված հանրաքվեից, և Ղարաբաղը, որպես ամենաբարձր ինքնավարությամբ պետական, ինքնուրույն միավորում ճանաչել Ադրբեջանի մաս՝ դե-յուրե, իսկ դե ֆակտո՝ անկախ, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ հաստատելու և այլ երաշխիքներով», - գրում է լրագրողը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ղարաբաղ  


Լրահոս